Հասարակական

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

1 րոպեի ընթերցում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիան ստորագրել ենփոխըմբռնման հուշագիր՝ կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարը համատեղ խթանելու, հակակոռուպցիոն ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղ գտած հաղորդագրությունից, փոխըմբռնման հուշագրով Հանձնաժողովը և Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիան ամրագրել են, որ հասարակությունների անվտանգությանն ու կայունությանը սպառնացող կոռուպցիոն վտանգները կանխարգելելն առավել տեսանելի կլինեն համատեղ ջանքերի և միջազգային համագործակցության արդյունքում:

Կողմերը կարևորվել են նաև ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայով և այլ փաստաթղթերով ամրագրված պահանջները:

2022 թվականի փետրվարի 14-ին Երևանում նախապատրաստված փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել և ուժի մեջ է մտել 2022 թվականի մարտի 29-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում