Հասարակական

Պատմության հետագծով

3 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1953 թ. ապրիլի 5-ին Երեւանում բացվեց Հովհաննես Թումանյանի թանգարանը:

-1913 թ. ապրիլի 5-ին ծնվել է Ազատ Շերենցը՝ հայ նշանավոր դերասան, հայկական կինեմատոգրաֆիկ կատակերգության հիմնադիրներից մեկը։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965), (մահ.՝ 1993 թ.):

-1984 թ. ապրիլի 5-ին ծնվել է Արամ MP3-ն՝ հայ հեղինակ, կատարող, շոումեն, երգիչ:

-1988 թ. ապրիլի 5-ին ծնվել է Գեւորգ Ղազարյանը՝ հայ ֆուտբոլիստ:

-1883 թ. ապրիլի 5-ին ծնվել է Ուոլտեր Հյուսթոնը՝ կանադա-ամերիկյան դերասան:

-1900 թ. ապրիլի 5-ին ծնվել է Սփենսեր Թրեյսին՝ ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր։ «Օսկարի» պատմության մեջ միայն դերասաններ Սփենսեր Թրեյսին ու Թոմ Հենքսն են 2 տարի անընդմեջ ստացել այդ մրցանակը լավագույն դերասանի համար անվանակարգում։ Ամերիկյան կինոակադեմիան իր հրապարակած ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 9-րդ տեղում (մահ.՝ 1967 թ.):

-1908 թ. ապրիլի 5-ին ծնվել է Հերբերտ ֆոն Կարայանը՝ ավստրիացի կոմպոզիտոր (մահ.՝ 1989 թ.):

-1950 թ. ապրիլի 5-ին ծնվել է Ագնետա Ֆելտսկուգը՝ շվեդ երգչուհի, «ԱԲԲԱ» խմբի անդամ:

-2008 թ. ապրիլի 5-ին մահացել է Չառլթոն Հեսթոնը՝ ամերիկացի դերասան (ծնվ.՝ 1923 թ.):

Հետաքրքիր է իմանալ

Փուռ։ Ոչ մեծ, չմեխանիզացված հաստատություն՝ հացաբուլկեղեն եւ հրուշակեղենի արտադրանք թխող, որպես կանոն՝ դրանք հենց տեղում սպառող։ Թխվածի տիպիկ նմուշակազմի մեջ ներառված են հացը, թխվածքը, տորթերը եւ կարկանդակները։

Թխված արտադրանքը գոյություն է ունեցել դեռեւս հազարավոր տարիներ առաջ։ Թխելու արվեստն սկզբնավորվել է Հռոմեական կայսրության սկզբում։ Դա շատ հայտնի արվեստ էր, քանի որ Հռոմի քաղաքացիները սիրում էին թխած ուտելիք, եւ դրանք պահանջված էին այնպիսի կարեւոր առիթներին, ինչպիսիք են՝ տոները, հարսանիքները եւ այլն։ Թխելու արվեստի ձեռք բերած հռչակի եւ պահանջարկի շնորհիվ Ք. ծ. ա. 300 թ. այն հռոմեացիների համար ներառվեց զբաղմունքների եւ հարգանքի արժանի մասնագիտությունների շարքում։ Հացթուխներն սկսեցին հացը պատրաստել տան ջեռոցում՝ օգտագործելով աղացը՝ աղալու համար իրենց հացի ալյուրի հացահատիկը։ Շարունակվում էր հացաբուլկեղենի նպատակամետ պահանջարկը, եւ հացթուխների առաջին գիլդիան հիմնվեց Հռոմում Ք. ծ. ա. 168 թ.։ Թխված արտադրանքի նկատմամբ այս հաստատակամ վերաբերմունքը նպաստեց դրա տարածմանը ողջ Եվրոպայով, ինչպես նաեւ տարածվեց Ասիայի արեւելյան շրջաններում։ Հացթուխներն սկսեցին հաց եւ այլ տեսականի թխել տանը եւ դրանք վաճառել փողոցներում։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում