Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Podcast-FinInForm. որ դեպքում և երբ բանկը կարող է վաճառել քաղաքացու գրավադրած գույքը. գրավով վարկեր

Podcast-FinInForm. որ դեպքում և երբ բանկը կարող է վաճառել քաղաքացու գրավադրած 
գույքը. գրավով վարկեր

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրավը վարկառուի հիմնական պարտավորության կատարման համար լրացուցիչ ապահովություն է, չկատարման դեպքում բանկը կարող է նույնիսկ առանց դատարանի բռնագանձել գրավը, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով:

«Արմենպրես»-ի Podcast-FinInForm-ի շրջանակում գրավի մասին զրուցել ենք Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Սոնա Ինգլիզյանի հետ:

Վարկառուի կողմից պարտավորությունը չկատարելու, այսինքն՝ վարկը չմարելու դեպքում վարկատուն իր պահանջը կարող է բավարարել գրավի առարկայի հաշվին։ Այդ իսկ պատճառով վարկ տրամադրող կազմակերպությունները հիմնականում վարկերը տրամադրում են գրավի դիմաց: Այլ հավասար պայմաններում գրավ ունենալու փաստը ավելի մեծ հնարավորություն է տալիս հաճախորդին վարկ ստանալու, քան դրա բացակայությունը:

Գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, իհարկե, կան որոշակի բացառություններ:  Պրակտիկայում ամենատարածված գրավի տեսակներն են՝ տունը կամ այլ անշարժ գույքը, ոսկյա զարդերը, ավտոմեքենան, դրամական միջոցները կամ ավանդը, իսկ ապառիկ առևտրի վարկավորման ժամանակ հենց ձեռք բերվող գույքը: Աշխատավարձը ևս կարող է լինել գրավի առարկա: Ուստի, եթե նույնիսկ բանկը չի պահանջում հավելյալ գույք կամ տրամադրում է առանց գույքի գրավի վարկ, չի նշանակում, որ վարկն առանց ապահովման միջոցի է: Որպես վարկի ապահովում՝ կարող է գրավադրվել եկամուտի ստացման իրավունքը:

Տրամադրվող վարկի գումարը կարող է լինել ինչպես փոքր կամ հավասար գրավի արժեքին, այնպես էլ մեծ: Սա կախված է վարկի տեսակից: Օրինակ, հիփոթեքային վարկերի  դեպքում որպես կանոն տրամադրվում է գրավի արժեքից պակաս, ապառիկի դեպքում հիմնականում վարկի գումարը համապատասխանում է  գրավի արժեքին, իսկ ոսկու գրավով վարկի դեպքում կարող է և ցածր, և հավասար, և անգամ ավել լինել:

Գրավատները վարկ են տրամադրում միայն շարժական գույքի գրավով, քաղաքացու կողմից աշխատավայրից տեղեկանք ներկայացնելու, պարտադիր աշխատելու  պահանջ գրավատների դեպքում չկա:

Իսկ թե ի՞նչ կլինի, եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, փորձագետն ասում է. «Կարևոր է հիշել, որ  բանկը կարող է առանց դատարանի բռնագանձել գրավը, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով կամ այդ մասին առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն: Եվ փաստացի կարող է վաճառել գրավը, այդ մասին վարկառուին (իսկ եթե գրավատուն և վարկառուն տարբեր անձիք են, ապա նաև գրավառուին) ծանուցելուց 2 ամիս հետո: Միևնույն ժամանակ պետք է հիշել հայցային վաղեմության մասին: Գրավը դատական կարգով բռնագանձելու համար կարող է դատարան դիմել ոչ ուշ, քան 3 տարի հետո»:

Հետևաբար, կարելի է ասել, որ հաճախորդի գրավը կարող է իրացվել ոչ շուտ, քան ժամկետանցումն առաջանալուց 2 ամիս հետո և ոչ ավել, քան 3 տարի հետո:

Փորձագետն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար գրավը բավարար չլինելու դեպքում վարկատուն կարող է դատական կարգով դա իրականացնել սպառողի այլ գույքի հաշվին: Ուստի, եթե ինչ-ինչ պատճառներով հաճախորդը չի կարողանում մարել վարկը կամ ցանկանում է վարկային պարտավորությունները կատարել գրավի հաշվին, ապա պետք է այդ մասին տեղեկացնի վարկատուին և խուսափի ժամկետանց պարտավորություններից, ինչպես նաև դրանց վրա տույժերի և տուգանքների կուտակումից:

Իսկ թե գրավով վարկերի դեպքում այլ վարկերի համեմատ տոկոսադրույքներն ինչպիսին են, ինչպե՞ս է կատարվում գույքի գնահատումը, առաջարկում ենք լսել պոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Աննա Գրիգորյան

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am