Հասարակական

Անհայտ անձը հայտնել է Երեւան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբի մասին

1 րոպեի ընթերցում

Անհայտ անձը հայտնել է Երեւան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում ռումբի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

««Շերեմետևո» օդանավակայան անանուն հաղորդագրություն է ստացվել Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին: Ինքնաթիռը թռիչքի մեջ է, վայրէջքից հետո այն կստուգվի մասնագետների կողմից»,-հայտնել է աղբյուրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում