Հասարակական

Այս տարի Նոյեմբերյանում կրթական ու մշակութային բացառիկ միջոցառումներով կնշվի Վարդավառը

1 րոպեի ընթերցում

Այս տարի Նոյեմբերյանում կրթական ու մշակութային բացառիկ միջոցառումներով կնշվի Վարդավառը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդական խաղեր, լարախաղաց, ջրոցի, հանրահայտ խմբերի և արտիստների մասնակցությամբ համերգներ, ազգային պարեր. այս և այլ նախաձեռնություններով հուլիսի 16-17-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում նախատեսվում է նշել Վարդավառի տոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ օրերին տարածաշրջանը կվերափոխվի կրթամշակութային կենտրոնի՝ ներգրավելով ոչ միայն տեղի բնակչությանն, այլև բազմաթիվ հյուրերի՝ ամբողջ Հայաստանից և արտերկրից։

Տոնակատարությունը կազմակերպում է «Կողբ» հիմնադրամը՝ համագործակցելով «Նոյեմբերյան» և «Բերդավան» հիմնադրամների հետ։

«Մեր նպատակը տարածաշրջանի մշակութային և տնտեսական զարգացմանն աջակցելն է. Վարդավառի տոնն ենք ընտրել, քանի որ տարածաշրջանում այն, թերևս, ամենասիրվածն է»,-նշել է «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը:

Նա տեղեկացրել է, որ շուտով կհրապարակեն բոլոր այն խմբերի ու արտիստների անունները, ովքեր կմասնակցեն տոնակատարությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում