Քաղաքականություն

ՌԴ խաղաղապահները ռեզերվային ուժեր են առաջ քաշել Փառուխում ադրբեջանական զորքի առաջխաղացումը կասեցնելու համար

1 րոպեի ընթերցում

ՌԴ խաղաղապահները ռեզերվային ուժեր են առաջ քաշել Փառուխում ադրբեջանական զորքի առաջխաղացումը կասեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորամբի «Տելեգրամ»-ի ալիքը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Փառուխում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը որոշում է կայացրել ռեզերվային ուժեր առաջ քաշել։

«Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ բնակավայրի հատվածում անցել են կողմերի միջև շփման գիծը՝ խախտելով եռակողմ հայտարարության 1-ին կետը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը որոշում է կայացրելռեզերվային ուժեր առաջ քաշել Ադրբեջանի զորքերի հետագա առաջխաղացումը կասեցնելու համար։ Այս պահին բնակավայրը գտնվում է ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Տելեգրամ» ալիքը ուժերը նշված հատված տանելը փաստող լուսանկարներ է հրապարակել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում