Հասարակական

Քննարկվել են Երևանի և Բեյրութի միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Քննարկվել են Երևանի և Բեյրութի միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարար Ալի Համիեին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիբանանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է քննարկվել են երկու մայրաքաղաքների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Ընդգծվել է երկու բարեկամ երկրների մայրաքաղաքները կապող ուղիղ կանոնավոր չվերթների ավելացման կարևորությունը՝ ինչպես միջպետական, այնպես էլ՝ միջմարդկային կապերի ամրապնդման առումով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում