Հասարակական

Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները

2 րոպեի ընթերցում

Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի մարտի 23-ին կայացած հարցազրույցի փուլին ներկա են եղել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 11 անդամներից 9-ը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ էին հայտնել հանձնաժողովի թեկնածուներից երկուսի հետ շահերի բախման պատճառով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, թեկնածուներից հարցազրույցի փուլին մասնակցել են՝ Արսեն Սարդարյանը, Լիլիթ Երեմյանը, Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Անահիտ Մանասյանը, Արման Զրվանդյանը և Արտյոմ Գեղամյանը:

«Խորհրդի անդամների գնահատականների արդյունքում անցողիկ՝ 7 միավորի շեմը հաղթահարել են.

10 միավոր՝ Անահիտ Մանասյան (Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ),

9.56 միավոր՝ Դավիթ Հակոբյանը (Իրավաբանական գիտությունների թեկնածու),

8.78 միավոր՝ Ռաֆիկ Գրիգորյան (Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ)

8.57 միավոր՝ Արտյոմ Գեղամյան (Իրավաբանական գիտությունների թեկնածու)

7.56 միավոր՝ Լուսինե Հակոբյան (Իրավագիտության մագիստրոս, Լոնդոնի Քուին Մերի համալսարան)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ անցողիկ շեմը հաղթահարած թեկնածուների վերջնական ցուցակը ներկայացվելու է ՀՀ վարչապետի հաստատմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում