Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 401 դեպք, որից 409 հազար 635-ը`առողջացած, 8604-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2490 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 2231 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, առողջացել է 47 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 959 հազար 560 -ի: