ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կատարի էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը
1 րոպեի ընթերցում

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 29-ին հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը: