Հասարակական

ՀՀ-ում տեղում է ձյուն՝ բացառությամբ Վարդենիսի, Իջևանի տարածաշրջանների. կան փակ ավտոճանապարհներ

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում տեղում է ձյուն՝ բացառությամբ Վարդենիսի, Իջևանի տարածաշրջանների. կան փակ ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 24-ի առավոտվա դրությամբ, Ալագյազ-Արթիկ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Աշոցք, Վարդաղբյուր-Մուսայելյան, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, տեղեկացնելով նաև, որ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար փակ է։

Նոյեմբերյանի տարածաշրջանի (Ջուջևանի հատված), Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Աղվանի-Տաթև, Վարդենյաց լեռնանցք ճանապարհները և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հայաստանի Հանրապետությունում տեղում է ձյուն՝ բացառությամբ Վարդենիսի, Իջևանի տարածաշրջանների։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում