Հասարակական

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը աջակցություն է ցուցաբերել Ուկրաինայից տեղափոխված հարյուրավոր հայերի

1 րոպեի ընթերցում

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը աջակցություն է ցուցաբերել Ուկրաինայից տեղափոխված հարյուրավոր հայերի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված, անմիջապես ակտիվ կապ է պահպանել ինչպես Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ Լեհաստանի իրավասու մարմիների հետ՝ Ուկրաինայից Լեհաստան ՀՀ քաղաքացիների անցման դեպքում աջակցություն տրամադրելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Լեհաստանում ՀՀ դեսպանությունը:

Ուկրաինայից Լեհաստան անցնող հայերին հնարավորինս արագ և օպերատիվ օժանդակելու նպատակով ԱԳ նախարարի հրամանով Լեհաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մարտի 1-ից գործուղվել է Ուկրաինայի հետ սահմանամերձ Առլամով (Arlamow) բնակավայր։

Լեհաստան տեղափոխված հարյուրավոր ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի տրամադրվել են հյուպատոսական խորհրդատվություն և աջակցություն՝ տեխնիկական հարցերով։

Համագործակցելով հայ համայնքի, ինչպես նաև «Լեհ-հայկական հիմնադրամի» հետ՝ կազմակերպվել են հարյուրավոր ՀՀ քաղաքացիների դիմավորումը, ինչպես նաև ցուցաբերվել առաջնային նշանակության աջակցություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում