Հասարակական

Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ Մոլդովա գործուղված ԱԳՆ ներկայացուցիչը ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին աջակցություն է ցուցաբերել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ Մոլդովա գործուղված ԱԳՆ ներկայացուցիչը ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին աջակցություն է ցուցաբերել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Մոլդովա էր գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչը, որը Մոլդովայում ապաստանող և երկիրը տարանցող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին արտակարգ ռեժիմում ցուցաբերել է հյուպատոսական, խորհրդատվական, կազմակերպչական տարաբնույթ աջակցություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյի էջում տեղ գտած հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ պատվավոր հյուպատոսի, Հայ առաքելական եկեղեցու և հայ համայնքի շուրջօրյա ակտիվ մասնակցությամբ կարգավորվում են ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի՝ սահմանային անցակետերում աջակցության, Մոլդովայում կացարանով և սննդով ապահովման, Հայաստան վերադառնալու հետ կապված խնդիրները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում