Հասարակական

Շտապ քայլեր են պետք հումանիտար ճգնաժամից խուսափելու համար. Human Rights Watch-ի ներկայացուցիչը՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

1 րոպեի ընթերցում

Շտապ քայլեր են պետք հումանիտար ճգնաժամից խուսափելու համար. Human Rights Watch-ի ներկայացուցիչը՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան իր մտահոգություններն է հայտնել Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակի հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գիորգի Գոգիան «Թվիթեր»-ում նշել է, որ երկու շաբաթվա ընթացքում սառնամանիքի պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնակիչները 2-րդ անգամ մնացել են առանց ջեռուցման, որովհետև գազատարի մի հատվածն անցնում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով:

«Հացաբուլկեղենի շատ խանութներ չեն աշխատում, ինչը կարող է հացի սուր պակասի պատճառ դառնալ: Գազի անջատումն անդրադառնում է նաև ուսումնական հաստատությունների՝ մանկապարտեզների և դպրոցների գործունեության վրա։ Դրանք մնում են փակ, քանի որ չեն ջեռուցվում: Շտապ քայլեր են անհրաժեշտ հետագա հումանիտար ճգնաժամից խուսափելու համար»,-նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում