Սպորտ

Սեւանցի ծանրամարտիկ Ալինա Սուքիասյանը կրկին հաղթել է հանրապետական առաջնությունում

2 րոպեի ընթերցում

Սեւանցի ծանրամարտիկ Ալինա Սուքիասյանը կրկին հաղթել է հանրապետական առաջնությունում

ԳԱՎԱՌ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի ծանրամարտի խմբի սան Ալինա Սուքիասյանը կրկին հաղթող է ճանաչվել ծանրամարտի հանրապետական առաջնությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, 2022 թվականի մարտի 15-22-ը Երեւան քաղաքում անցկացվում է ՀՀ ծանրամարտի պատանիների եւ աղջիկների առաջնությունը, որտեղ Սեւան քաղաքի ծանրամարտիկները զբաղեցրել են մրցանակային տեղեր։

Մարզիչ Գառնիկ Աբրահամյանի փոխանցմամբ՝ Ալինա Սուքիասյանը 64 կգ քաշային կարգում (75+85) 160 կգ երկամարտի արդյունքով գրավել է առաջին տեղը։

Մարզադպրոցի մյուս սանը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, 55 կգ քաշային կարգում (83+105) 188 կգ երկամարտի արդյունքով մինչեւ 17 տարեկանների պայքարում գրավել է 3-րդ տեղը։ Հովհաննեսը մինչև 15 տարեկանների խմբում առաջատար է եւ ընդգրկվել է Հայաստանի հավաքականի կազմում։

Սեւանի մարզադպրոցը ներկայացնող մյուս մասնակիցը՝ Համլետ Հակոբյանը, 61 կգ քաշային կարգում իր ցուցաբերած արդյունքներով լավագույն տասնյակում է։ Մարզիչ Գառնիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ Ալինայի լավագույն արդյունքները դեռ առջեւում են, իսկ Սեւան համայնքը շատ առիթներ է ունենալու՝ հպարտության պահեր ապրելու իր լավագույն մարզիկների շնորհիվ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում