Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ուկրաինան ողջունում է Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

Ուկրաինան ողջունում է Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել են, որ Հայաստանը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում չեզոքություն է պահպանում և կողմ է հանդես գալիս հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը: Այդ մասին Դենիս Ավտոնոմովը հայտնեց «Արմենպրես»-ի թղթակցին Ուկրաինայի դեսպանատանը մարտի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նաև ողջունեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի հարցով Հայաստանի Հանրապետության քվեարկությունը:

Մարտի 2-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել էր բանաձև, որով պահանջում էր Ռուսաստանից դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և դուրս բերել իր զորքերը այդ երկրի տարածքից: ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից 141-ը կողմ է քվեարկել բանաձևին, 5-ը դեմ, 35-ը ձեռնպահ։ Հայաստանը ձեռնպահ քվեարկողների թվում է։ Գլխավոր ասամբլեայի բանաձևը չունի պարտադիր իրավական ուժ։

Փետրվարի 28-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը որոշում էր ընդունել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ հրատապ քննարկումներ անցկացնելու մասին:  Քվեարկությանը մասնակցած երկրներից 29-ը կողմ էին արտահայտվել, 13-ը՝ ձեռնպահ, 5-ը՝ դեմ: Այդ քվեարկության ժամանակ Հայաստանը ևս ձեռնպահ արտահայտվողների թվում էր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am