Թբիլիսիում հերքել են Վրաստանի եւ Չեչնիայի միջեւ ճանապարհի կառուցման մասին լուրերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարությունը Թբիլիսիում հերքել Է Կովկասյան լեռնաշղթայով Չեչնիա ճանապարհի կառուցման առկա պլանների մասին տեղեկատվությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
«Միանշանակ հայտարարում ենք, որ Վրաստանի եւ Չեչնիայի միջեւ ճանապարհի կառուցում երբեք չի քննարկվել, եւ այս հարցը երբեք չի եղել վրացական կողմի օրակարգում»,-ասվում Է հինգշաբթի օրը նախարարության տարածած հայտարարության մեջ: Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ներում հայտնվել Է տեղեկատվություն, որ նմանօրինակ պլաններ իբր քննարկվել են այս շաբաթ Գրոզնիում Հյուսիսային Կովկասի ազգային անվտանգության ապահովմանը նվիրված խորհրդակցության ժամանակ:
Վրաստանի եւ Չեչնիայի միջեւ հետիոտն լեռնային ճանապարհ գոյություն ունի արդեն տասնյակ տարիներ: Այն տանում Է Պանկիսի կիրճ, որտեղ 2000-ական թվականների սկզբին անցել են չեչեն զինյալները՝ թաքնվելով ռուսաստանյան դաշնային զորքերի հետապնդումներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: