Հասարակական

FLYONE ARMENIA-ն Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթները կիրականացնի ամեն օր

1 րոպեի ընթերցում

FLYONE ARMENIA-ն Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթները կիրականացնի ամեն օր

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Մոսկվա-Երևան երթուղով FLYONE ARMENIA ավիաընկերության չվերթները մարտի 17-ից կիրականացվեն ամենօրյա հաճախականությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ավիաընկերությունից, Երևան-Մոսկվա-Երևան չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Երևան- Մոսկվա- Երևան երթուղով FLYONE ARMENIA ավիաընկերության կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկը տրվել է 2022թ. մարտի 1-ին:

Ներկայում FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա, Ստամբուլ և Լիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում