Հասարակական

ԱԱԾ-ն հիմնավոր չի համարում նոր պատերազմի վտանգի մասին տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն հիմնավոր չի համարում նոր պատերազմի վտանգի մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ ժամանակներս նոր պատերազմի վտանգի վերաբերյալ տեղեկությունները խուճապային են և հիմնավոր չեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային անվտանգության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում համացանցում և լրատվամիջոցներում տարածվող՝ պատերազմի վերսկսման վտանգի մասին տեղեկություններին:

«Հիմնավոր չեն և խուճապ տարածող տեղեկություններ են, մենք այս պահին որևէ նման տեղեկություններ չունենք»,- ասաց Հարությունյանը:

ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ պատերազմը միշտ հնարավոր է, սակայն այս պահի դրությամբ չկան տեղեկություններ, որ մոտ ժամանակներս պատերազմ կսկսվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում