Հասարակական

ԱԱԾ տնօրենի տեղակալը անդրադարձավ խուճապային և անպատասխանատու լուրեր տարածող անձանց խնդրին

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ տնօրենի տեղակալը անդրադարձավ խուճապային և անպատասխանատու լուրեր տարածող անձանց խնդրին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ խուճապային և անպատասխանատու հայտարարություն տարածող անձանց հետ, որոնք շատ դեպքերում լինում են պաշտոնատար անձինք, ԱԱԾ աշխատակիցները պարբերաբար պրոֆիլակտիկ զրույցներ են ունենում, սակայն այստեղ իրավական առումով հետևանքներ չկան:

«Իհարկե, եթե հասկանում ենք, որ դա ուղղորդված է լինում, դա ուրիշ թեմա է, բայց եթե մարդը իր անհանգստությունն է արտահայտում, դա ուրիշ մոտեցում է: Կարծում եմ, որ պետք է իրավական լուծումներ տալ հարցերին, որպեսզի կարողանանք, բացի պրոֆիլակտիկ միջոցառումներից, կիրառել նաև որոշակի պատժիչ միջոցառումներ, հետագայում անպատասխանատու հայտարարությունների տարափը դադարեցնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում