Հասարակական

ԱԱԾ-ում ներդրվել են ցանցային անվտանգության ապահովման ծրագրատեխնիկական նոր միջոցներ

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ում ներդրվել են ցանցային անվտանգության ապահովման ծրագրատեխնիկական նոր միջոցներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման շրջանակներում Ազգային անվտանգության ծառայությունում ներդրվել են ցանցային անվտանգության ապահովման ծրագրատեխնիկական նոր միջոցներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

« Մասնավորապես, 2021 թվականին իրականացվել է ԱԱԾ հատուկ հանգույցի տեխնիկական համալրում` Կառավարության կողմից ձեռք բերված և Ազգային անվտանգության ծառայությանը տրամադրված սարքավորումներով, ինչի արդյունքում հնարավորություն է ստեղծվել ապահովել պետական մարմինների ինտերնետ հոսքերի բարձր արագությունը և կիբեռանվտանգության ապահովման ժամանակակից միջոցների կիրառումը»,- ասաց Հարությունյանը:

ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով` հատուկ հանգույցը տեխնիկապես կազմված է ցանցային անվտանգության սարքավորումներից, որոնք իրական ժամանակում ապահովում են պետական մարմինների ինտերնետ հոսքերի հակավիրուսային պաշտպանությունը և կիբեռհարձակումների չեզոքացման գործառույթները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում