Հասարակական

Դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել են

1 րոպեի ընթերցում

Դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը:

«Դռնբաց նիստում, քննության առնելով ՀՀ արդարադատության նախարարի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին 2022 թվականի փետրվարի 2-ի որոշումն ու կից ներկայացված փաստաթղթերը, խորհուրդը որոշեց բավարարել միջնորդությունը: Դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվեցում են էական կարգապահական խախտում կատարելու հիմքով»,-նշել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում