Հասարակական

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

2 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհըփակ ենբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դիլիջանի ոլորաններըփակ էբեռնատարների համար,դժվարանցանելի՝մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սարավան-«Զանգեր» և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհներըփակ ենկցորդիչով բեռնատարների համար,դժվարանցանելի՝մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի Տաթևի (բեռնատարների համար), Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Սարավան-«Զանգեր» հատվածը, Վայոց ձորի մարզի Ջերմուկ (կցորդիչով բեռնատարների համար), Լոռու մարզի Ստեփանավան և Ալավերդի քաղաքների ավտոճանապարհներըդժվարանցանելի են։

Սարավան-«Զանգեր» հատվածում(բուք, մառախուղ),Լոռու, Սյունիքի (բացառությամբ Սիսիան քաղաքի), Արարատի (բացառությամբ Արարատ քաղաքի) մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում տեղում էձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակ էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում