Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ

Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Արտգործնախարարները քննարկում են Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները»,-հայտնում է «Անադոլու»-ն:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը Անթալիայում է, որտեղ մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումի շրջանակներում Միրզոյանը մինչ այս հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և  Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am