Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

 Բորելը հայտարարել Է, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցություն խոստանալը սխալ Է եղել

 Բորելը հայտարարել Է, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցություն խոստանալը սխալ Է եղել

 ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմուտքը սխալ Է թույլ տվել՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցություն խոստանալով, կարծում Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Այդ մասին նա հայտարարել Է LCI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կան հանգամանքներ, որոնցում մենք կկարողանայինք գործել ավելի լավ: Օրինակ՝ մենք առաջարկեցինք այն, ինչը չԷինք կարող երաշխավորել, մասնավորապես Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին. դա այնպես Էլ չի իրականացվել: Ես կարծում եմ, որ սխալ Էր խոստումներ տալը, որոնք մենք չկարողացանք կատարել»,-ասել Է նա: Բացի դրանից, եվրոպական դիվանագիտության ղեկավարը խոստովանել Է, որ Արեւմուտքը սխալներ Է թույլ տվել, երբ կառուցել Է հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Այդ կերպ մենք կորցրել ենք Արեւմուտքի հետ Ռուսաստանի մերձեցման հնարավորությունները՝ նրան զսպելու համար»,- ասել Է նա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի:

Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն Է եւ դենացիֆիկացիան: Ավելի ուշ նա հայտարարել Է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը Մոսկվայի հանգուցային պահանջներից մեկն Է: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ՌԴ-ի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, այն կրիտիկակական նշանակություն ունի Ռուսաստանի համար, քանի որ դա «այն նվազագույն տարածքային արգելքն Է», որը երկրին  անհրաժեշտ Է Արեւմուտքի գրոհների դիմագրավման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]