1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են ՌԴ-ից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակման մտադրության մասին

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են ՌԴ-ից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման 
սահմանափակման մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են մինչև ամառվա վերջ Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումների մտադրության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է, որ ՌԴ կառավարությունը կարող է սահմանափակել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև արգելել երկրից շաքարավազի արտահանումն ամբողջությամբ։

«Կոմերսանտ»-ի աղբյուրը հայտնել է, որ նման առաջարկները քննարկվել են մարտի 10-ին մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման կառավարական ենթահանձնաժողովի նիստում։ Հանդիպման մասնակիցներից մեկի խոսքով՝ նախատեսվում է մինչև օգոստոսի 31-ը սահմանափակել ցորենի, տարեկանի, գարու և եգիպտացորենի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ Նշվում է, որ միևնույն ժամանակ, սահմանափակումներից կարող են բացառություններ արվել՝ այն դեպքում, երբ արտահանողը լիցենզիա ստանա ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունից։

Ռուսաստանից սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանման արգելքը կազդի երրորդ երկրներ արտահանման վրա, ԵԱՏՄ երկրներ մատակարարումները հնարավոր կլինի Գյուղատնտեսության նախարարության հատուկ թույլտվությամբ։

Ըստ «Կոմերսանտ»-ի զրուցակցի՝ այս սեզոնին ԵԱՏՄ երկրներն արդեն ապահովել են իրենց հացահատիկի անհրաժեշտ ծավալները, այսպիսով նման սահմանափակման նպատակն է բացառել ԵԱՏՄ երկրներից հացահատիկի հոսքը:

Նշվում է, որ հացահատիկի սահմանափակումները պետք է զսպեն ցորենի նկատմամբ Ղազախստանի աճող պահանջարկը և լրացուցիչ հացահատիկ վերաուղղորդեն ներքին շուկա, մինչդեռ շաքարավազի արտահանման արգելումը պայմանավորված է ռուսական խանութներում պահանջարկի ավելացմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]