Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

 Ուկրաինայի համակարտությանը ՆԱՏՕ-ի մասնակցության դեպքում մեծ է միջուկային պատերազմի սպառնալիքը. Բորել

 Ուկրաինայի համակարտությանը ՆԱՏՕ-ի մասնակցության դեպքում մեծ է միջուկային 
պատերազմի սպառնալիքը. Բորել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն Ուկրաինայի շուրջ հակամարտության մասնակից չի դառնա, քանի որ հակառակ դեպքում դա կարող Է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի: Այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մարտի 9-ի երեկոյան La Sexta հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մենք փորձում ենք կանխել Էսկալացիան,- պնդել Է նա:- ՆԱՏՕ-ն չի պատրաստվում մտնելու այդ պատերազմ, (…) դա կդառնար երրորդ համաշխարհային պատերազմ, դա կդառնար միջուկային պատերազմ»: «Մենք փորձում ենք թույլ չտալ, որ որեւիցե միջադեպ մեզ դրդի դեպի այդ ուղին»,- ընդգծել Է նա:

Բորելի խոսքով՝ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը հուսով Է, որ «Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ձեռք կբերվի համաձայնություն՝ երաշխավորելու համար, որ գործակալությունը կարող Է հսկել» Չեռնոբիլի ատոմակայանի գործունեությունը: «Մենք աջակցում ենք գործակալության ջանքերին»,- հավելել Է նա:

Բորելն «առաջին քայլ» Է համարել ՌԴ-ի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի բանակացությունները Թուրքիայի Անթալիայում: Ըստ որում, ԵՄ-ի ներկայացուցչի խոսքով՝ հարկ չԷ սպասել, թե հանդիպումը կավարտվի իրադրության կարգավորմամբ:

«Անհրաժշտ Է գտնել երկրներ, որոնք կապված չեն այդ հակամարտությանը,- նշել Է Բորելը:- Եթե Չինաստանը ցանկանա, կարող Է կարեւոր դեր խաղալ այդ հակամարտության լուծման գործում»: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: ԵՄ-ն այդ գործողությունները համարել Է միջազգային իրավունքի խախտում եւ սահմանել Է պատժամիջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am