Միջազգային

Victoria’s Secret-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

1 րոպեի ընթերցում

Victoria’s Secret-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Victoria’s Secret ընկերությունը հայտնել է Ռուսաստանում աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է ընկերության ռուսալեզու կայքում: «2022 թվականի մարտի 9-ից մենք ժամանակավորապես դադարեցնում ենք Victoria’s Secret-ի առցանց խանութը, ինչպես նաև առանձին խանութները»,- ասվում է հայտարարության մեջ:

Բոլոր պատվերները, որոնք մինչև մարտի 9-ը արվել են ընկերության օնլայն խանութում, կառաքվեն հասցեատերերին:

Ավելի վաղ հայտի էր դարձել, որ Ուկրաինայում ընթացքող ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանում դադարեցնում են աշխատանքը նորաձևության ոլորտում հանդես եկող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են H&M, Asos, Inditex:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում