Միջազգային

Shell ընկերությունը հրաժարվում է ռուսական նավթի և գազի գնումներից

2 րոպեի ընթերցում

Shell ընկերությունը հրաժարվում է ռուսական նավթի և գազի գնումներից

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արևմուտքի խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկը՝ «Շելը» միանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժման պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ բրիտանա-հոլանդական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնելու է ռուսական նավթի և գազի գնումները, փակելու է իր լցակայանները, ինչպես նաև ավիացիոն վառելիքի և քսանյութերի արտադրությունը Ռուսաստանում:

«Royal Dutch Shell»-ի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, ընկերությունը «փուլային կարգով» հրաժարվելու է ռուսական բոլոր ածխաջրածիններից՝ ներառյալ հում նավթը, նավթամթերքները, բնական գազը և հեղուկացված գազը:

Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր շուրջ 250 արտասահմանյան առաջատար ընկերություններ հայտարարել են Ռուսաստանի Դաշնության տարածքում իրենց աշխատանքը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին:

Ի դեպ, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները բարձրացրեցին ռուսական նավթից հրաժարվելու հարցը, նավթի համաշխարհային գները սկսեցին կտրուկ բարձրանալ: «Ռոյթերս»-ը հայտնում է, որ երկուշաբթի՝ մարտի 7-ին, նավթի գները անցել են մեկ բարելի համար 139 դոլարի նշագիծը՝ հասնելով գնային ամենաբարձր մակարդակին 2008 թ. հուլիսից ի վեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում