Հասարակական

Պատմության հետագծով

4 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 8ՄԱՐՏԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1842 թ. մարտի 8-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացել է Ջուզեպպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի անդրանիկ ներկայացումը։

-1910 թ. մարտի 8-ին Սոցիալիստական ինտերնացիոնալը (Կոպենհագեն) մարտի 8-ը հայտարարեց Կանանց միջազգային օր։

-2014 թ. մարտի 8-ին անհետացել է մալայզիական ավիաուղիների 370 չվերթի ինքնաթիռը։

-1871 թ. մարտի 8-ին ծնվել է Յակոբ Կյունցլերը՝ շվեյցարիացի, Հայոց ցեղասպանության ականատես:

-1876 թ. մարտի 8-ին ծնվել է Հրաչյա Աճառյանը՝ ականավոր հայ բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (վախճ.՝ 1953 թ.)։

-1887 թ. մարտի 8-ին ծնվել է Հովսեփ Օրբելին՝ հայ նշանավոր գիտնական եւ ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ (մահ.՝ 1961 թ.):

-1899 թ. մարտի 8-ին ծնվել է Գրիգոր Ավագյանը՝ հայ հնագետ, պատմաբան, հրապարակագիր, թարգմանիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (վախճ.՝ 1982 թ.):

-1966 թ. մարտի 8-ին ծնվել է Դուշմանը (Վարդան Ստեփանյան)՝ արցախյան պատերազմի հերոս (վախճ.՝ 1992 թ.):

-161 թ. մարտի 8-ին մահացել է Անտոնինոս Պիոսը՝ Հռոմի կայսր։

-1869 թ. մարտի 8-ին մահացել է Հեկտոր Բեռլիոզը՝ ֆրանսիացի երգահան, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտական քննադատ:

-1898 թ. մարտի 8-ին մահացել է Իվան Շիշկինը՝ ռուս նկարիչ։

-1956 թ. մարտի 8-ին մահացել է Դրաստամատ Կանայանը (Դրո)՝ ֆիդայի, Հայաստանի առաջին հանրապետության զորավար (գեներալ) եւ ռազմական նախարար (1920 թ.), (ծնվ.՝ 1884 թ.)։

-2013 թ. մարտի 8-ին մահացել է Հակոբ Հակոբյանը՝ հայ գեղանկարիչ (ծնվ.՝ 1923 թ.):

Հետաքրքիր է իմանալ

«Լա Սկալա» (իտալ.՝ La Scala կամ լրիվ իտալ.՝ Teatro alla Scala)՝ հայտնի օպերային թատրոն Միլանում, համաշխարհային օպերային կենտրոններից` հիմնված 1778 թ.։

Թատրոնի շենքը կառուցվել է ճարտարապետ Ջուզեպպե Պյերմարինիի նախագծով 1776-1778 թթ. այնտեղ, որտեղ ժամանակին Սանտա-Լուչիա դելլա Սկալա եկեղեցին էր։ Այստեղից էլ ծնվեց թատրոնի անվանումը։ Եկեղեցին իր անվանումը ստացել է 1831 թ. ոչ թե «աստիճան» բառից (իտալ.՝ skala), այլ նրա հովանավորուհու ազգանունից` Բեատրիչե Ռեջինա դելլա Սկալա (Beatrice Regina della Scala), ով Վերոնայի տիրակալների ցեղի ներկայացուցիչ էր։

Թատրոնի բացումը մեկնարկել է Անտոնիո Սալիերիի «Հանրաճանաչ Եվրոպա» օպերայով 1778 թ. օգոստոսի 3-ին։ 18-րդ դարի վերջին եւ 19-րդ դարի սկզբին թատրոնի խաղացանկում ավելացան իտալացի կոմպոզիտորներ Պասկուալե Անֆոսսիի, Դոմենիկո Չիմարոզայի, Լուիջի Քերուբինիի, Ջովանի Պաիզիելլոյի, Սիմոն Մայրի օպերաները։ Սկսած 1830-ից՝ խաղացանկում ավելացան Գաետանո Դոնիցետտիի, Վինչենցո Բելլինիի, Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի ստեղծագործությունները։ Այստեղ են առաջին անգամ ցուցադրվել Բալլինիի «Ծովահենը» (1827), «Նորմա» (1831) օպերաները, Վերդիի «Նաբուկկոն» (1842), «Օթելլոն» (1887), Պուչինիի «Մադամ Բատերֆլայը» (1904) եւ «Տուրանդոտը»։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1943 թ. օգոստոսի 16-ին, շենքը լիովին ավերվել է։ Վերականգնել է ճարտարագետ Լ. Սեկկին։ Շենքը վերաբացվել է 1946 թ.։ Թատրոնի շենքը ժամանակ առ ժամանակ վերանորոգվել է։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում