Սպորտ

Հայաստանի և Քաթարի մարմնամարզության ֆեդերացիաները համագործակցության հուշագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Քաթարի մարմնամարզության ֆեդերացիաները համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Քաթարի մարմնամարզության ֆեդերացիաների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Հուշագրով հիմք է դրվել երկու երկրների մարմնամարզության ֆեդերացիաների համագործակցության նոր փուլի, որի նպատակն է առավել զարգացնել մարզաձևերը երկու երկրներում: Միջոցառմանը ներկա են եղել Քաթարի պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Քաթարի Օլիմպիական Կոմիտեի ըմբշամարտի տեխնիկական կոմիտեի ղեկավար Վարդան Ղազարյանը, ում անմիջական ջանքերով նաև կայացավ այս միջոցառումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում