Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Ջերմուկում շահագործվեց Team-ի 25 Գբ/վ թողունակությամբ գերժամանակակից ցանցը

Ջերմուկում շահագործվեց Team-ի 25 Գբ/վ թողունակությամբ գերժամանակակից ցանցը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Team Telecom Armenia-ն շարունակում է գերհզոր NGN (Next Generation Network) ցանցի ընդլայնումը Հայաստանում: Թիմի աշխատակիցները Ջերմուկի բնակիչների համար կառուցել և շահագործման են հանձնել տարածաշրջանում եզակի ցանց, որի թողունակությունը հասնում է 25 Գբ/վ։ Նորագույն այս ցանցը հասանելի է Ջերմուկ քաղաքի գրեթե բոլոր բնակարաններում:

Օպտիկամանրաթելային այս ցանցի հիման վրա ընկերությունն իր բաժանորդներին առաջարկում է «Տիեզերական» COSMO փաթեթներ՝ ինտերնետի 70-ից մինչև 1000 Մբ/վ արագություն, teamTV որակյալ IPTV ծառայություն, բջջային և ֆիքսված հեռախոսակապ։

Ապագայում «Թիմը» նախատեսում է այս ցանցի միջոցով իրար կապել Հայաստանի բոլոր բնակավայրերը, դրանով իսկ ապահովել ինտերնետի, բջջային կապի և այլ ծառայությունների անգերազանցելի որակ։

«Թիմի գերժամանակակից ցանցը գրավում է նոր քաղաքներ ու համայնքներ։ Կառուցում ենք և մայրաքաղաքում և մարզերում, քանի որ վստահ ենք, որ այս ցանցի միջոցով կարող ենք զարգացնել մեր երկրի մի շարք տնտեսական ոլորտներ՝ Ջերմուկում, առաջին հերթին, տուրիզմը։ Շնորհավորում եմ Ջերմուկի բնակիչներին, իսկ հաջորդ քաղաքը կլինի Հրազդանը, որտեղ աշխատանքները մեծամասամբ ավարտված են», - նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Տարածաշրջանում եզակի NGN ցանցն արդեն հասանելի է Գնդեվազում, Քաջարանում, Ջերմուկում, ինչպես նաև Երևանի երկու վարչական շրջաններում՝ Դավթաշենում և Արաբկիրում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]