Ուկրաինայում ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Խերսոն քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել:
«Արմենպրես»-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացրին, որ տեղեկությունը ճշտել են Ուկրաինայի հայ համայնքից:
Զոհվածը Վահիկ Սողոմոնյանն է, նա Ուկրաինայի քաղաքացի է: Այլ մանրամասները ճշտվում են:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շարք երկրներ սահմանել են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով: Ռազմական գործողություններով պայմանավորված օրեցօր ավելանում է Ուկրաինայից այլ երկրներ մեկնող քաղաքացիների թիվը: