Միջազգային

Նորվեգիայում արգելվում է ռուսական ալկոհոլային խմիչքների վաճառքը

1 րոպեի ընթերցում

Նորվեգիայում արգելվում է ռուսական ալկոհոլային խմիչքների վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ իրականացնելու պատճառով Նորվեգիան դադարեցնում է իր տարածքում ռուսական ալկոհոլային խմիչքների վաճառքը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Նորվեգիայում գործող Vinmonopolet ալկոհոլային առևտրային ցանցի խանութներ միակն են երկրում, որ զբաղվում են ալկոհոլային խմիչքների, այդ թվում և ռուսական խմիչքների վաճառով: «Որոշումն ընդունվել է Ուկրաինա ռուսական կողմի ներխուժման պատճառով»,- Reuters-ին հայտնել է ընկերության խոսնակը:

Ավելի վաղ նմանօրինակ որոշումներ էին ընդունել նաև հարևան Ֆինլանդիան ու Շվեդիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում