Միջազգային

ԵՀՄ-ն արգելել է Ռուսաստանին մասնակցել 2022-ի «Եվրատեսիլ» մրցույթին

1 րոպեի ընթերցում

ԵՀՄ-ն արգելել է Ռուսաստանին մասնակցել 2022-ի «Եվրատեսիլ» մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ Ռուսաստանից ոչ մի երգիչ չի մասնակցի «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել «Եվրատեսիլի» կայքէջը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ ՌԴ-ի մասնակցությունը «Եվրատեսիլին» վնաս կհասցնի մրցույթի հեղինակությանը:

«Մենք նախկինի պես հավատարիմ ենք մշակութային մրցույթի արժեքների պաշտպանությանը, որը նպաստում է միջազգային փոխանակմանը եւ փոխըմբռնմանը, միավորում է հանդիսատեսին, փառաբանում բազմազանությունը երաժշտության միջոցով եւ միավորում է Եվրոպան մեկ բեմում»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում