Միջազգային

ՌԴ զորքերը Կիևը արգելափակել են արևմուտքից

1 րոպեի ընթերցում

ՌԴ զորքերը Կիևը արգելափակել են արևմուտքից

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության օդադեսանտային հիմնական ուժերը միավորվել են Գոմելում տեղակայված ռուսական դեսանտային ուժերի հետ` ապահովելով Կիևի արգելափակումն արևմուտքից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

Ավելի վաղ, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Կիևը մտել է պաշտպանական գործողությունների փուլ և իրավիճակը բարդ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում