Տարածաշրջանային

Թուրքիան ռուսական ռազմանավերի համար կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ռուսական ռազմանավերի համար կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիան ընդառաջ գնա Ուկրաինայի դեսպանատան պահանջին և ռուսական ռազմանավերի առաջ փակի Բոսֆորի և Դարդանելի նեղուցները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Demokrathaber-ը:

«Ուկրաինան պաշտոնական խնդրանք է ներկայացրել, Մոնտրոյի պայմանագրի դրույթները շատ հստակ են ու միանշանակ»,- ասել է Չավուշօղլուն։

«Մինչ այժմ Թուրքիան առանց վարանելու ամեն անգամ իրականացրել է Մոնտրոյի կոնվենցիան։ Այսինքն՝ պատերազմում, որտեղ Թուրքիան կողմ չէ, կան միջոցառումներ, որոնք կարող են ձեռնարկվել պատերազմի մասնակից երկրների նկատմամբ։ Թուրքիան կարող է դադարեցնել ռազմանավերի անցումը նեղուցներով»,- ասել է նա:

«Բայց Մոնտրոյի կոնվենցիայում կա նաև այլ բան. եթե կա պահանջ, որ պատերազմող երկրների նավերը վերադառնան իրենց բազաներ, ապա դա պետք է թույլ տալ»,-հավելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում