«Հյուսիսային հոսք 2»-ն առաջիկա տարիներին չի գործարկվի, հայտարարել են Գերմանիայում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հյուսիսային հոսք 2» գազատարը շահագործման չի հանձնվի առաջիկա ամիսներին կամ տարիներին: Այդ կարծիքը հայտնել Է Գերմանիայի Քրիստոնեա-Դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չեմ կարծում, թե գազատարը շահագործման կհանձնվի առաջիկա ամիսներին կամ տարիներին… կարծում եմ՝ ժամանակավոր կասեցումը բավական երկար կտեւի»,-հայտարարել Է քաղաքական գործիչը՝ հանդես գալով ռադիո Deutschlandfunk-ի եթերում:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը փետրվարի 23-ին պատժամիջոցներ Է սահմանել «Հյուսիսային հոսք 2» ռուսաստանյան գազատարի օպերատոր Nord Stream 2 AG ընկերության եւ դրա գործադիր տնօրեն Մատիաս Վառնիգի նկատմամբ, ասվում Է ամերիկյան գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ:
Բացի այդ, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել Է գլխավոր լիցենզիան, որը նախատեսում Է Nord Stream 2 AG-ի հետ կապված բոլոր գործողություններն ավարտել մինչեւ 2022 թվականի մարտի 2-ը:
Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը կասեցրել Է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրումը, քանի որ փաստաթուղթը, որի հիման վրա անցել Է այդ ընթացակարգը, հետ Է կանչվել Գերմանիայի կառավարության կողմից: Այդ փաստաթուղթը պատրաստում Է Էներգետիկայի նախարարությունը. դրանում գնահատական Է տրվում, թե արդյոք համաձայնեցվող նախագիծը վնաս կհասցնի Էներգամատակարարման անվտանգությանը:
Ինչպես պարզաբանել Է Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, վերջին շաբաթների աշխարհաքաղաքական իրադրությունը եւ վերջին ամիսների գազի շուկայի իրադրությունը դարձել են կրկնակի գնահատում անցկացնելու պատճառ: Գազատարը չի հավաստագրվի մինչեւ այդ գնահատումն ավարտվի, ինչպես նաեւ այն դեպքում, եթե բացասական գնահատական տրվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: