Տարածաշրջանային

Վրաստանը չի ծրագրում միանալ ՌԴ-ի դեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին

1 րոպեի ընթերցում

Վրաստանը չի ծրագրում միանալ ՌԴ-ի դեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը, հաշվի առնելով երկրի ազգային շահերը և ժողովրդի շահերը, չի ծրագրում միանալ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սահմանած տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Էխոկավկազ»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Պատժամիջոցների սահմանումը ավելի մեծ վնաս կհասցնի մեր երկրին ու մեր ժողովրդին»,- նշել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև ասել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստ եւ խորհրդարանի արտահերթ նստաշրջան անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում