Միջազգային

Աննա Մալյարը հայտնում է ուկրաինական ԶՈՒ ավտոմեքենաներով Կիև մտած ՌԴ զինծառայողներին վնասազերծելու մասին

1 րոպեի ընթերցում

Աննա Մալյարը հայտնում է ուկրաինական ԶՈՒ ավտոմեքենաներով Կիև մտած ՌԴ զինծառայողներին վնասազերծելու մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում վնասազերծել են ՌԴ զինված ուժերի զինծառայողներին, ովքեր առգրավել էին Ուկրաինայի ԶՈՒ ավտոմեքենաները եւ ներխուժել Կիեւ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը:

Ավելի վաղ, Պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության զորքերը առգրավել են Ուկրաինայի Զինված ուժերի երկու ավտոմեքենա, փոխել են համազգեստը և Օբոլոնիի կողմից շարժվում են դեպի Կիևի Կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում