Տարածաշրջանային

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայում ՌԴ կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայում ՌԴ կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան մերժում և անընդունելի է համարում Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Ռուսաստանի գործողությունները նշանակում են ոչ միայն օրակարգից մինսկյան համաձայնագրերի հեռացում, այլև միջազգային իրավունքի կոպիտ խախտում, լուրջ սպառնալիք են տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար։ Թուրքիան Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ անհիմն և անօրինական գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Անկարան դեմ է պետական սահմանները բռնի փոխելու ցանկացած փորձի, ընդգծվում է փաստաթղթում։

«Թուրքիան հանդես է գալիս բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման օգտին։ Անկարան կշարունակի աջակցել Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշված է հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում