Հերթեր ու դատարկ ցուցափեղկեր. ինչ իրավիճակ է Ուկրաինայում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում, ռազմական իրադրությամբ պայմանավորված, տարբեր քաղաքներում հերթեր ու կուտակումներ են խանութներում, բանկերի, բանկոմատների, սպասարկման տարբեր կետերի մոտ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ուկրինֆորմ»-ը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարբեր քաղաքներից հրապարակել է լուսանկարներ, որոնք պատկերում են մարդկանց կուտակումները:
Մասնավորապես, Կիևում ավտոմեքենաների հերթեր են գազալցակայաններում:
Կուտակումներ կան դեղատների, բանկերի մոտ:
Նման իրավիճակ է Սևերոդոնեցկում: Բանկերի ու բանկոմատների մոտ հերթերից բացի, «Ուկրինֆորմ»-ը հրապարակել է խանութներից լուսանկարներ, որտեղ երևում են դատարկ ցուցափեղկերը:
«The Insider»-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են շատերը ավտոմեքենաներով լքում Կիևը:
На выезде из Киева многокилометровые пробки, люди уезжают из города, передает корреспондент The Insider. pic.twitter.com/hhRk4y4Kvj
— The Insider (@the_ins_ru) February 24, 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում: