Հասարակական

Պատմության հետագծով

2 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 24ՓԵՏՐՎԱՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1932 թ. փետրվարի 24-ին ծնվել է Միշել Լեգրանը՝ ֆրանսահայ դաշնակահար, երգահան:

-1931 թ. փետրվարի 24-ին մահացել է Երվանդ Լալայանը՝ ազգագրագետ (ծնվ.՝ 1864 թ.):

-1978 թ. փետրվարի 24-ին մահացել է Հավասին (իսկական անունը՝ Արմենակ Մարկոսյան)՝ հայ գուսան (ծնվ.՝ 1896 թ.)։

-1607 թ. փետրվարի 24-ին տեղի ունեցավ Կլաուդիո Մոնտեվերդիի «Օրփեոս» օպերայի առաջին ներկայացումը Իտալիայի Մանտովա քաղաքում:

-1942 թ. փետրվարի 24-ին՝ հրեա փախստականների նավի խորտակումը Սեւ ծովում, 767 փախստականի եւ 10 նավաստու մահը:

-1942 թ. փետրվարի 24-ին իր հաղորդումներն առաջին անգամ եթեր հեռարձակեց «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

-1980 թ. փետրվարի 24-ին՝ 13-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը Լեյք Փլեսիդում, ԱՄՆ։

-2013 թ. փետրվարի 24-ին տեղի ունեցավ «Օսկարի» 85-րդ մրցանակաբաշխությունը:

-1836 թ. փետրվարի 24-ին ծնվել է Ուինսլոու Հոմերը՝ ամերիկյան նկարիչ (մահ.՝ 1910 թ.):

-1934 թ. փետրվարի 24-ին ծնվել է Ռենատա Սկոտտոն՝ իտալացի սոպրանո:

-1955 թ. փետրվարի 24-ին ծնվել է Սթիվ Ջոբսը՝ ամերիկացի նշանավոր ճարտարագետ, գործարար (մահ.՝ 2011 թ.):

-1965 թ. փետրվարի 24-ին ծնվել է Քրիստեն Դեյվիսը՝ ամերիկացի դերասանուհի:

-1966 թ. փետրվարի 24-ին ծնվել է Բիլի Զեյնը՝ ամերիկացի դերասան եւ արտադրող:

-1810 թ. փետրվարի 24-ին մահացել է Հենրի Կավենդիշը՝ անգլիացի փիլիսոփա (ծնվ.՝ 1731 թ.)։

-1815 թ. փետրվարի 24-ին մահացել է Ռոբերտ Ֆուլտոնը՝ ամերիկացի ճարտարագետ (ծնվ.՝ 1765 թ.)։

-1856 թ. փետրվարի 24-ին մահացել է Նիկոլայ Լոբաչեւսկին՝ ռուս մաթեմատիկոս (ծնվ.՝ 1792 թ.)։

-Փետրվարի 24-ին նշվում է Էստոնիայի անկախության օրը:

-Փետրվարի 24-ին նշվում է Մեքսիկայի դրոշի օրը:

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում