Հասարակական

Սահակ Բ Մաշալյանը և Սերդար Քըլըչը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը

2 րոպեի ընթերցում

Սահակ Բ Մաշալյանը և Սերդար Քըլըչը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը փետրվարի 23-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսո Հայոց Պատրիարքարանը:

Քըլըչի հետ հանդիպմանը ներկա է եղել ԱԳ նախարարության Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար Այշե Ուզերը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ,Սերդար Քըլըչը գոհունակություն է հայտնել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած առաջին հանդիպման կապակցությամբ և հույս հայտնել, թե երկու երկրների տեսակետի համաձայն, փոխադարձ առողջ քայլերով պետք է հող նախապատրաստվի դրական զարգացումների համար:

«Պատրիարք Մաշալյանը ուրախություն է հայտնել թուրք դիվանագետի այցի առիթով և մաղթել, որ հաջողությամբ պսակվի Սերդար Քըլըչի ստանձնած դիվանագիտական առաքելությունը:

Նա ընդգծել է, որ քաջալերում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը և համոզմունք հայտնել, որ բարիդրացիական հարաբերությունները չեն սահմանափակվի երկու երկրներով ու քաղաքներով, այլև խաղաղության ու անդորրության մթնոլորտ կձևավորեն ամբողջ տարածաշրջանում՝ դուռ բացելով տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում