Կառավարությունը կփոխհատուցի սահմանամերձ գյուղերի բնակիչների կոմունալ ծախսերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 1 միլիարդ 155 միլիոն դրամ հատկացրեց 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարությունը նման որոշում կայացրեց փետրվարի 23-ի նիստի ժամանակ: Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Մենք գործ ունենք մոտ 100 հազար շահառուի հետ»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։