Միջազգային

Կանադան զենքի նոր խմբաքանակ է մատակարարել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Կանադան զենքի նոր խմբաքանակ է մատակարարել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան զենք նոր խմբաքանակ Է ուղարկել Ուկրաինա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է Կանադայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Անիտա Անանդը:

«Կանադայի զինված ուժերն այսօր իրականացրել են ռազմական օգնության երկրորդ մատակարարումը մեր ուկրաինացի գործընկերների օգնության համար»,- գրել Է նա:

ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովն ավելի վաղ հայտարարել Է, որ մեծ քանակությամբ սպառազիության մատակարարումները կարող են Կիեւին հրահրել Դոնբասում բացահայտ ռազմական բախման:

Նրա խոսքով, «մի շարք արեւմտյան երկրների կողմից Ուկրաինայի բանակի մատակարարումն այսպես կոչված պաշտպանական սպառազինությամբ ցուցադրում Է այդ պետությունների քամահրական վերաբերմունքը շարքային ուկրաինացիների կյանքի նկատմամբ, որոնք երկրի արեւելքում գտնվում են հակամարտության երկու կողմերում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում