Միջազգային

Լուկաշենկոն կոչով դիմել է Ուկրաինայի ղեկավարությանը

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն կոչով դիմել է Ուկրաինայի ղեկավարությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Ուկրաինայի ղեկավարությանը և ուկրաինացի ժողովրդին՝ կոչ անելով այնպես անել, որ բոլոր սլավոնացիներն ապրեն խաղաղությամբ և համաձայնությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում է բելառուսական «ԲԵԼՏԱ»-ն՝ այդ մասին Բելառուսի նախագահը հայտարարել է Հայրենիքի պաշտպանների և զինված ուժերի օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ:

«Դուք բոլորդ էլ հիշում եք իմ դիրքորոշումը՝ մենք միշտ խաղաղություն ենք առաջարկել: Եվ այս բարձր ամբիոնից այս լարված ժամանակաշրջանում ուզում եմ ևս մեկ անգամ դիմել ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինայի ղեկավարությանը, եթե նրանք դեռ չեն հատել կարմիր գիծը. եկեք այնպես անենք, որպեսզի մենք՝ սլավոնացիներս, միշտ ապրենք խաղաղությամբ և համաձայնությամբ», -ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում