Միջազգային

Լուգանսկում հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության ժամանակ զինծառայողի մահվան մասին

1 րոպեի ընթերցում

Լուգանսկում հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության ժամանակ զինծառայողի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացի զինվորականների գնդակոծության հետևանքով Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զինծառայող է մահացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կառավարման ու կոորդինացիայի համատեղ կենտրոնում Լուգանսկի ներկայացուցչություն հաղորդագրությանը։

«Երևանի ժամանակով ժամը 14:15-ին Նովոտոշկովսկեի ուղղությամբ Ուկրաինայի զինված կազմավորումները կրակ են բացել Ժոլոբոկի ուղղությամբ 82 մմ ականանետից՝ արձակելով վեց ական, SPG-9-ի երեք կրակոց և հրետանային զինատեսակներից, ինչի հետևանքով զինծառայող է զոհվել»,- ասվում է ներկայացուցչության Telegram-ի գրառման մեջ։

Նախորդ գիշեր Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնիշխանությունը և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Նախագահը հանձնարարել է նաև ապահովել հանրապետություններում խաղաղության պահպանումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում