Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին Ուկրաինայի դիրքորոշմանն աջակցելու համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ հետ՝ շնորհակալություն հայտնելով Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ուկրաինայի դիրքորոշմանը աջակցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Ուկրաինայի նախագահ հայտնել է Թվիթերի իր էջի միջոցով:
«Հեռախոսազրույց ունեցա Ռեջեփ Էրդողանի հետ: Շնորհակալություն հայտնեցի Ռուսաստանի վերջին սադրիչ որոշումների առնչությամբ Ուկրաինայի դիրքորոշմանն աջակցելու համար: Նաև շնորհակալություն հայտնեցի Ուկրաինայի, Թուրքիայի և Գերմանիայի մասնակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությանը աջակցելու համար», - հաղորդել է Զելենսկին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին ռուսաստանցիներին հասցեագրված իր հեռուստաուղերձում հայտարարել էր, որ որոշում է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին: Ելույթից հետո Ռուսաստանի նախագահը ստորագրեց համապատասխան հրամանագրեր ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու մասին, ինչպես նաև բարեկամության, փոխգործակցության և փոխօգնության մասին պայմանագրեր ստորագրեց Դոնեցկի ղեկավար Դենիսի Պուշիլինի և Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի հետ: