Քաղաքականություն

Ղարաբաղի հարցը դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ, բայց առաջխաղացում կա. ՌԴ նախագահ

1 րոպեի ընթերցում

Ղարաբաղի հարցը դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ, բայց առաջխաղացում կա. ՌԴ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ, բայց առաջխաղացում կա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ալիևի հետ հանդիպմանը Պուտինը նշել է, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ Լեռնային Ղարաբաղում առեւտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ:

Պուտինի խոսքով` կան նաև վեճեր, սակայն Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի կարգավորման գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա:

«Ամեն դեպքում արդեն որոշակի պայմանավորվածություններ կան ոչ միայն այնտեղ (Լեռնային Ղարաբաղում – խմբ.)բնակվող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, այլեւ առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեսանկյունից: Գիտեմ, որ դեռ վեճեր կան, աշխատելու բան կա, բայց մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ գործընթացը զարգանա խաղաղ միջոցներով, խաղաղ ճանապարհով, և որպեսզի մենք հասնենք այդ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի բավարարմանը»,- ասել է Պուտինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում